You are viewing ttt000

Next Entry


Մի քանի շաբաթ առաջ ինձ խնդրեցին գրել կարճ շարադրություն «Կարոտ» թեմայով։ Քանի որ ժամանակը քիչ էր (10 րոպե) ու պետք էր դպրոցականի համար, մտածեցի , որ ամենահարմարը դեպի սիրած էակը տածած կարոտի մասին գրելն է։
Եթե այլ մարդկանց էլ կօգնի այն, ուրախ կլինեմ․․․


Քաղաքի վրա հանդարտորեն տարածվող մթնշաղը կրկին ստիպեց տրվել հիշողություններին․․․ Կարծես մի ողջ կյանք էր անցել այդ հանդիպումից հետո։ Հիշում էր օդի բույրը, հիշում իր սրտի բաբախյունն ու նրա․․․արցունքները։ Կցկտուր բառերն ու ամեն ինչ ասելու ցանկությունից առաջացած լռությունը փոխարինում էին միմյանց։ Հպարտության հետևանքով ծնված բաժանումը ու այդ նույն մթնշաղը հանգիստ չէին տալիս իրեն։ Յուրաքանչյուր օր իր հետ վերստին բերում էր նույն վիրավորանքը, ցավը ու ․․․ կարոտը։ Այո
, կարոտը․․․Անկախ բազմիցս ստացած վիրավորանքից, անկախ ցավից ու նրան մոռանալու անհնարինության հասնող ճիգերից, ինքը դեռ կարոտում էր նրան։ Կարոտում էր նրան,կարոտում էր իրեն՝ նրա կողքին, կարոտում էր Իրենց։ Ակամա ականջներում հնչում էին Տերյանի խոսքերը․

Ես եմ, դու ես, ես ու դու,

Գիշերում այս դյութական

Մենք մենակ ենք, ես ու դու

Ես էլ դու եմ, ես չկամ։

Չկան օրերն ահարկու,

Չկա ժամ ու ժամանակ

Ուրվական ենք մենք երկու

Միշտ իրար հետ, միշտ մենակ։

 

Ինքն այժմ ու միշտ կարոտում էր միշտ միասին ու միշտ մենակ այդ երկու ուրվականներին․․․

Դանդաղ վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Վաղուց մթնշաղին փոխարինելու էր եկել գիշերը՝ ամեն ինչ պատելով մթության ու խորունկ լռության մեջ։ Ամեն ինչ անշարժ էր։ Կարծես հաշիշի ազդեցությունից ազատվածի նման հանկարծ գիտակցեց, որ անշարժ է նաև իր կյանքը։ Անշարժ է արդեն քանի տարի։ Վայրկենապես հասկացավ, որ ահա քանի տարի է արդեն ինքն ապրում է իր իսկ կողմից ստեղծված պատրանքների ու ցնորքների մեջ։ Մոռացության էր մատնել ամեն ինչ․․․Սթափվեց․․․Ահա′ թե ուր էր հասցրել իրեն կարոտը։ Չէ՞ որ չկար այլևս սերը, վիրավորանքը, թախիծը, այլ կար միայն մի զգացում, որ վաղուց դարձել էր պարզապես մի մտացածին անհրաժեշտություն։ Ինքն էր ստեղծել, հորինել այդ կարոտը։ Բայց չէ՞ որ իրականում նա արդեն բուժվել է դրա տեսիլքաստեղծ ազդեցություններից, չէ՞ որ արդեն վաղուց է բթացրել իր մեջ ամեն ինչ։ Բա′վ է։ Պետք է վերադառնալ կյանք, իրակա′ն կյանք։ Որոշեց այրել անցյալն ու կարոտից ծնված կյանքի անշարժությունը։ Ժամանակն էր արդեն հրաժեշտ տալ նաև իրեն՝ պարուրված իր իսկ կարոտով։

 

Փակեց աչքերը։ Հոգնած էր․ անասելի մի հոգնություն տարածվել էր ողջ մարմնով․․․Լուռ ու անձայն լալիս էր․․․Հասկանում էր պարզապես, որ չէր կարող ապրել նույնիսկ առանց կարոտի․․․


Comments

( 4 comments — Leave a comment )
aljbucit
Jan. 16th, 2009 08:02 pm (UTC)
<Կարծես հաշիշի ազդեցությունից ազատվածի նման >

:):) Երեխայի համար եք գրել?!

Շնորհակալություն: Իրոք լինում է, որ համառորեն չենք կարողանում մեզ անջատել այդ կարոտից, թե սիրած անձի հանդեպ, թե մայրական տան հանդեպ, թե մեր անցյալի:
ttt000
Jan. 19th, 2009 07:05 am (UTC)
:-) 10-րդ դասարանցու։-) Հաշիշը փոխաբերության ու համեմատության համար էր․ հուսով եմ՝ նա հենց այդպես էլ կհասկանա․․․:-))))))))

Ձեզ շնորհակալություն․․․
Robert Gabrielyan
May. 18th, 2011 04:30 am (UTC)
hi
I like your essay. Thank you!
ttt000
May. 18th, 2011 10:10 am (UTC)
Re: hi
thank you..it ws really too far ago :)
( 4 comments — Leave a comment )

Latest Month

September 2014
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow